9 փետրվարի 2005 - 16:29 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը հայկական հուշարձանների հանդեպ, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Փետրվարի լույս 8-ի գիշերը անհայտ անձինք Սբ.Աստվածածին եկեղեցու բակում գտնվող հայկական գերեզմանաքարերը փոխարինել են վրացականներով: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մտավախություն է հայտնել, որ տապանաքարերից հետո հերթը հայկական եկեղեցուն կհասնի: Սբ.Աստվածածնի հետագա ճակատագրի, ինչպես նաեւ ընդհանրապես Վրաստանի հայկական եկեղեցիների ճակատագրի մտահոգությամբ թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը մտադիր է դիմել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն: