Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն24 օգոստոսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը: Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Իսրայելի պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: «Թանգարանի հուշամատյանում գրառում կատարելուց ես թանգարանի ղեկավարությանն առաջարկեցի համագործակցել Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի հետ: Մեր երկու ժողովուրդները մարդկային այդ ոճիրի զոհն են դարձել և այժմ մենք մեր պատմության ցավոտ էջերը հանրությանը մատուցելու խնդիր ունենք: Ես կարծում եմ, որ թանգարանների փոխգործակցությունը արդյունավետ կլինի ցուցանմուշների ընտրության, ցուցասրահի կազմակերպման և առկա նյութերի ներկայացման հարցում փորձի փոխանակության տեսակետից»,- նշեց Էդելշտեյնը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի միջև համագործակցության ծրագիրն արդեն մշակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |