24 օգոստոսի 2012 - 16:29 AMT
Աբդուլլահ Գյուլը վիրահատվել է

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նախօրեին կատարել են ականջի վիրաբուժական վիրահատություն: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, նախագահը ստիպված է եղել ընդհատել այցելությունը Բիշքեկ և վերադառնալ հայրենիք ականջի հետ խնդիրների պատճառով:

Համաձայն տեղեկատվության, վիրահատությունը կատարել են Խաջիթեպե համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Թուրքիայի նախագահը մի քանի տարի տառապում է ականջին խրոնիկ բորբոքումով, որի պատճառով ստիպված է հրաժարվել երկարատև թռիչքներից և արտասահմանյան ուղևորություններից:

Տվյալ պահին հարցականի տակ է ընթացիկ տարվա սեպտեմբերին նրա այցելությունը Շվեդիա: