24 օգոստոսի 2012 - 16:31 AMT
Բելառուսի խորհրդարանական ընտրություններին կհետևեն ավելի քան 600 միջազգային դիտորդներ

Սեպտեմբերի 23-ին Բելառուսում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետևեն ավելի քան 600 միջազգային դիտորդներ:

Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինայի խոսքով, ԵԱՀԿ-ում նշում են, որ հանրապետություն են ուղարկվել 300 դիտորդներ, նույնքան դիտորդներ կժամանեն ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտարկումն իրականացնելու համար:

«Հնարավոր է, լինեն նաև դիտորդի կարգավիճակով ինչ-որ փորձագետներ»,- ասել է Լիդիա Երմոշինան: