24 օգոստոսի 2012 - 17:57 AMT
Մերկել. Հունաստանը պետք է հետևի հակաճգնաժամային բարեփոխումների պլանին և մնա եվրագոտու մասը

Հունաստանը պետք է կատարի երկրում հակաճգնաժամային բարեփոխումների իրագործման մասին պայմանավորվածությունը, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակությունների արդյունքում կայացած մամլո ասուլիսում:

«Ես կցանկանայի, որպեսզի Հունաստանը մնար եվրագոտու մասը»,- հավելել է Մերկելը:

Նա նշել է, որ եվրոպական գործընկերները հունական իշխանություններից ակնկալում են ձեռք բերված համաձայնագրերի իրագործում: