24 օգոստոսի 2012 - 18:02 AMT
Սիրիայից ավելի քան 200 հազար փախստականներ հատել են հարևան երկրների սահմանները

Սիրիայի փախստականների թիվը հարևան երկրներում հասել է 200 հազարի` գերազանցելով ՄԱԿ կանխատեսումները: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` մեջբերելով ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:

Ավելի վաղ գնահատականների համաձայն, Սիրիայից փախստականների հոսքը կազմել է 185 հազար մարդ:

Վարչությունը նշում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում և Հորդանանում ապաստան են գտել շուրջ 30 հազար սիրիացիներ: