9 փետրվարի 2005 - 18:41 AMT
«ՆԱՏՕ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
«ՆԱՏՕ-ն ցանկանում է հանդես գալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման նախաձեռնությամբ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, փետրվարի կեսին տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքու կայցերի ՆԱՏՕ-ի աշխատանքային խումբը, որի նպատակներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյան վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման միջնորդը ԵԱՀԿ ՄԽ-ն է, սակայն հասկացրել է, որ խնդրի ուսումնասիրման փաստն ինքնին վկայում է, որ ապագայում ՆԱՏՕ-ն կարող է ակտիվանալ այդ հարցում: Նրա խոսքերով, Բաքվում լինելու ընթացքում արդյունավետ բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում նաեւ նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԳՆ ղեկավարի, պետական սահմանապահ ծառայության պետի հետ: Քննարկվող թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Մենք այս հարցում միջնորդական դեր չունենք, ուղղակի ուսումնասիրում ենք իրավիճակը»,-ավելացրել է նա: