Հայ ուսանողներին Շվեյցարիայում սովորելու համար կրթաթոշակ է հատկացվել24 օգոստոսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Համադաշնության Օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը 2013-2014թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնել ՀՀ քաղաքացիներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառության համար: Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր: Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները: Դիմումաթերթիկները հասանելի են «Լույս» հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |