
Ղրղստանը ուրբաթ օրը ետ է կանչել իր դեսպանին Բելառուսիայից` խորհրդակցություններ անցկացնելու համար: Պատճառը սկանդալն է, որը կապված է Բիշկեկի կողմից միջազգային հետախուզման ենթակա համարվող նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկի` ինտերնետում հրապարակված նկարների հետ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ժանիբեկ Բակիևը պատկերվել է Մինսկի կենտրոնում` սրճարան մտնելիս:
Երեքշաբթի Ղրղզստանի ԱԳՆ բանավոր նոտա է հղել Բիշկեքում Բելառուսիայի դեսպանին, որտեղ անհանգստություն է հայտնել ինտերնետում Ժանիբեկ Բակիևի նկարի հայտնվելու կապակցությամբ, ինչը հաստատում է, որ նա գտնվում է Բելառուսիայի տարածքում:
ԱԳՆ հիշեցրել է, որ քաղաքացի Բակիևը միջազգային հետախուզությունում է գտնվում, այդ թվում` Ինտերպոլի գծով, առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու համար: