ՌԴ ՊՆ. Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել

ՌԴ ՊՆ. Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական օդանավը ներխուժել է Ֆինլյանդիայի օդային տարածք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԶԼՄ-ները, հղելով Ֆինլյանդիայի ՊՆ-ին, հաղորդել են, որ ենթադրվում է, որ ռուսական ռազմական օդանավը ներխուժել է այդ երկրի օդային տարածք: Այս մասին տեղեկություններ են հայտնվել Ֆինլյանդիայի պաշտպանական գերատեսչության կայքում:

Սահմանամերձ ծառայությունը վարում է միջադեպի հետաքննություն:

«Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել»,-հայտարարել է Արևմտյան ռազմական շրջանի մամլո ծառայության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---