Ուգո Չավեսը հույս ունի «կործանիչ նոկաուտով» հաղթել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Ուգո Չավեսը հույս ունի «կործանիչ նոկաուտով» հաղթել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է «կործանիչ նոկաուտով» հաղթել երկրի գալիք նախագահական ընտրություններում, գրում է Lenta.ru-ն:

«Հարցն արդեն այն չէ, թե ով կհաղթի, հարցն այն է, թե ձայների ինչ տարբերությամբ կհաղթի Չավեսը»,-հայտարարել է վենեսուելացի առաջնորդը իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում:

Հենց իր` Չավեսի, գնահատականներով, նա կհավաքի քվեների առնվազն 70 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է, որ Վենեսուելայի ընտրությունները «աշխարհի ամենաբաց ընտրություններն են լինելու»: Դրանք կկայանան 2012թ հոկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---