Նորվեգացիների 62 տոկոսը կարծում է, որ Բրեյվիկն արժանի է ցմահ բանտարկության

Նորվեգացիների 62 տոկոսը կարծում է, որ Բրեյվիկն արժանի է ցմահ բանտարկության

PanARMENIAN.Net - Նորվեգիայի բնակիչների մոտ 62 տոկոսը կարծում է, որ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պետք է կյանքի մնացած տարիներն անցկացնի բանտում: Այս մասին վկայում են նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականում հրապարակված հարցման արդյունքները:

Ըստ այդմ, նորվեգացիների 72 տոկոսը Բրեյվիկին մեղսունակ են համարում և համաձայն են դատարանի կայացրած վճռի հետ, որը նախատեսում է, որ ահաբեկիչը բանտում կանցկացնի 21 տարի, ինչից հետո նրա պատիժը կարող է երկարաձգվել:

Պատասխանողների 54 տոկոսը կարծում է, որ բանտում նորվեգացի ահաբեկչի կեցության պայմանները չափազանց հարմարավետ են: Հայտնի է, որ նրա բանտախուցը մի քանի սենյակներից է բաղկացած լինելու, որոնք ներառելու են մարզասրահ, համակարգիչ և հեռուստացույց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---