Մոսկվան պատրաստ է սերտորեն համագործակցել Բրահիմիի հետ` սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում

Մոսկվան պատրաստ է սերտորեն համագործակցել Բրահիմիի հետ` սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հեռախոսազրույցը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ռուսական կողմից հաստատվել է արյունահեղության շուտափույթ դադարեցման և հակամարտող կողմերի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ սկզբունքային դիրքրոշումը` հիմնված Աննանի` ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրի և ժնևյան հանդիպման որոշումների վրա:

Բրահիմին ընդգծել է, որ համաձայն է նման մոտեցման հետ և մտադիր է աշխատել հակամարտող բոլոր կողմերի և բոլոր այն պետությունների հետ, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա` նպաստելով սիրիական ազգային երկխոսության մեկնարկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---