Լիբանանյան բանակը գրոհում է Տրիպոլիի զինված ահաբեկիչներով թաղամասերը

Լիբանանյան բանակը գրոհում է Տրիպոլիի զինված ահաբեկիչներով թաղամասերը

PanARMENIAN.Net - Լիբանանյան Տրիպոլի քաղաքում տեղակայված զինծառայողները այսօր գրոհել են այն թաղամասերը, որտեղ գտնվում են զինված ահաբեկիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գրոհը սկսվել է այն բանից հետո, ինչ դիպուկահարները սպանել էին Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքի առանցքային կետերում տեղակայված պահակակետերի 7 զինվորների:

Վարչապետ Նաջիբ Միկատին պահանջել է լիբանանյան բանակից «որոշիչ գործողություններ` քաղաքում օրինականությունն ու կայունությունը վերականգնելու համար»:

Հյուսիսային մայրաքաղաքում բախումների պատճառը Սիրիայում տիրող ճգնաժամի վերաբերյալ ալավիտների և սուննիների համայնքների միջև սուր տարաձայնություններն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---