9 փետրվարի 2005 - 20:29 AMT
ԱԶԱՏ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՈՄԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
Հայաստանի «Ինտերնետ հասարակության» վարչության առաջիկա շաբաթում նախատեսված նիստը, այլ հարցերի թվում, հնարավոր է կվերանայի ընդհանուր դոմենների ցուցակը, որոնք մինչեւ օրս չէին կարող ազատ գրանցվել: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել է Հայաստանի «Ինտերնետ հասարակության» խորհրդի անդամ, կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Տոնոյանը: «Չի բացառվում, որ նիստի արդյունքում ազատ գրանցման համար արգելված ընդհանուր դոմենների ցուցակը կկրճատվի», տեղեկացրել է Ա.Տոնոյանը: Կազմակերպության քաղաքականության համաձայն` «Ինտերնետ հասարակությունը» ազատ չի տրամադրում ընդհանուր դոմեններ, ինչպիսիք են օրինակ` www.news.am, www.armenia.am ե եւ այլն: