Ռոմնին կողմ է Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնելու գաղափարին

Ռոմնին կողմ է Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնելու գաղափարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դեմ չէ Սիրիայում ռազմական օպերացիայի իրականացմանը և անթույլաթրելի է համարում Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը:

Որպես սիրիական խնդրի լուծման դաշնակիցների ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, իսկ ահաբեկիչների կողմից քիմիական զենքին տիրանալու հնարավորությունը բավականին բարձր է գնահատել, հաղորդում է «Մայակ» ռադիոն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, ըստ որի, պատրաստ են Սիրիայի նկատմամբ խիստ միջոցների, եթե առաջանա քիմիական զենքի կիրառման սպառնալիք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---