25 օգոստոսի 2012 - 13:20 AMT
Թուրքիայի նախագահին արգելել են խոսել հեռախոսով

Թուրք բժիշկները ժամանակավորապես արգելել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին խոսել հեռախոսով: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը` հղելով թուրքական ԶԼՄ-ներին, նման որոշում են կայացրել բժիշկները, որոնք նախագահի մոտ հայտնաբերել են ականջի բորբոքում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ականջը վիրահատվել էր: Ներքին ականջում վիրահատություն Գյուլը տարել է դեռևս 2006-ին, երբ նրան սպառնում էր լսողության կորուստ:

Նա արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է ականջի խրոնիկական բորբոքմամբ, ինչի պատճառով ստիպված է հրաժարվել երկարատև թռիչքներից և արտասահմանյան ուղևորություններից: