25 օգոստոսի 2012 - 14:16 AMT
Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ ապստամբների կողմից շրջափակվել են Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու

Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ, հիմնականում քրիստոնյաներ, ապստամբների կողմից շրջափակված են Ռեբլեհ քաղաքում, որը տեղակայված է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, շաբաթ օրը հաղորդել է Վատիկանի ռադիոն` հղելով պապի բարեգործական «Օգնություն վտանգի մեջ գտնվող եկեղեցուն» հիմնադրամին:

Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, այդ մարդիկ չունեն ուտելիք, դեղամիջոցներ, էլեկտրաէներգիա և բազմաթիվ այլ բաներ, որոնք անհրաժեշտ են ապրելու համար: Նա կոչ է արել միջազգային հանրությանն անել հնարավոր ամեն բան` շրջափակման մեջ գտնվող սիրիացիների կյանքը փրկելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: