25 օգոստոսի 2012 - 14:02 AMT
Ավտոպատահար Ռանչպար-Մասիս ճանապարհին. կա 2 զոհ

Օգոստոսի 24-ի գիշերը 1989 թ. ծնված Լևոն Խաչատրյանի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ռանչպար-Մասիս ճանապարհին` Նորամարգ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրատարը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1977 թ. ծնված Արտաշ Ավետիսյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: