ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԴ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Վլադիմիր Ժիրինովսկին իրավասու չէ արտահայտելու Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ Գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱՊՀ-ին անդամակցելու հնարավորության մասին: Ինչպես ընդգծել է Բուրդիկինը, Ժիրինովսկու արտահայտությունները լոկ ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկի կարծիքն է: Բուրդիկինի կարծիքով, Ժիրինովսկին պարբերաբար հանդես է գալիս նման տիպի հայտարարություններով «իր վրա ուշադրություն բեւեռելու նպատակով»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---