ՔՎԵԲԵՔՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԲՐՈՆԶԵ ԿԻՍԱՆԴՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայ երգահան Կոմիտասի կիսանդրին կտեղադրվի Քվեբեքի հանրային զբոսայգում: Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը եւ Հայաստանի նկարիչների միությունը հայտարարել են բաց մրցույթ Կոմիտասի լավագույն բրոնզաձույլ քանդակի համար: «Արմենպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` մինչեւ մարտի 20-ը Նկարիչների միություն ներկայացնելով երկու լուսանկար եւ գիպսե մոդել:

Մրցույթում հաղթող ճանաչված (առաջին տեղ) աշխատանքը պետք է պատրաստ լինի մինչեւ ապրիլի 15-ը, նրա հեղինակը կստանա 5000 դոլար մրցանակ: Մրցույթի կազմակերպմանը աջակցել է Կանադայի հայ համայնքը: Մրցույթում կլինեն նաեւ 1 երկրորդ, 3 երրորդ եւ 1 խրախուսական մրցանակներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---