ԱՄՆ-ում մահացել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը` ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը

ԱՄՆ-ում մահացել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը` ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը` ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը: Մահվան պատճառները չեն նշվում, սակայն ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսի սկզբին Արմստրոնգը տարել է սրտի վիրահատություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ծնվել է Վապակոնետայում (Օհայո ԱՄՆ): Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում: 1970-1971 թվականներին եղել ՆԱՍԱ-ի փոխղեկավարը:

1966-ի մարտին որպես Gemini 8 տիեզերանավի հրամանատար նա կատարել է առաջին թռիչքը տիեզերք: Gemini 8-ի թռիչքի վթարային դադարեցման պատճառով պլանավորված խնդիրների մեծամասնությունը չի լուծվել, սակայն հիմնական նպատակը` Agena անօդաչու հրթիռի հետ առաջին բախումը, հաջող իրագործվել է:

1969-ի հունիսի 16-ին որպես Apollo-11 տիեզերանավի հրամանատար Արմստրոնգը կատարել է իր երկրորդ թռիչքը տիեզերք: 1969-ի հուլիսի 21-ին նա միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ , որոնք հետևում էին նրան ուղիղ եթերով, ոտք է դրել Լուսնի վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---