Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Չմիանալու շարժման երկրներին համատեղ ջանքեր գործադրել ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Չմիանալու շարժման երկրներին համատեղ ջանքեր գործադրել ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Թեհրանում բացվել է Չմիանալու շարժման գագաթնաժողովը փորձագետների մակարդակի նիստով, հաղորդում է Press TV-ն:

Բացման արարողությանն Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Չմիանալու շարժման անդամ-երկրներին օգտագործել իրենց ողջ պոտենցիալը և համատեղ ջանքեր գործադրել ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար:

Նախարարի խոսքով, իր նախագահության ժամանակ Իրանը կձգտի ամրապնդել Շարժումը, որպեսզի այն կարողանա կատարել իր «պատմական պարտքը»:

Սալեհին հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, քանի որ միջազգային հարաբերություններում մինչև հիմա օգտագործվում է «էգոիզմի և միջամտության» քաղաքականությունը:

Չմիանալու շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 120 պետություններ ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---