«Ալ Քայիդայի» երկու ահաբեկիչներ դատի են տվել Մեծ Բրիտանիային

«Ալ Քայիդայի» երկու ահաբեկիչներ դատի են տվել Մեծ Բրիտանիային

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» երկու ահաբեկիչներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց են ներկայացրել բրիտանական իշխանությունների դեմ: Երկու ահաբեկիչներն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են և ներկա պահին ցմահ բանտարկություն են կրում: Տղամարդիկ պնդում են, որ ենթարկվել են կտտանքների Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից, իսկ MI5 Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել նրանց աշխատանքի մեթոդների մասին:

Ավելի վաղ ահաբեկիչները մի քանի նման հայցեր են ներկայացրել բրիտանական դատարաններ, բայց նրանց բոլոր բողոքները մերժվել են: ՄԻԵԴ-ը, սակայն, հայցն ընդունել է: Այժմ բրիտանական իշխանությունները պետք է բացատրություններ տան Ստրասբուրգին ահաբեկիչների կտտանքներին MI5-ի ենթադրվող առնչության առիթով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---