Թեհրանում ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը համարում են 50 տոկոսով «անհիմն և անօգուտ»

Թեհրանում ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը համարում են 50 տոկոսով «անհիմն և անօգուտ»

PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հայտարարել է, որ Իրանը ոչ մի խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի կողմից անցկացվող հետաքննության հետ` կապված ԻԻՀ միջուկային օբյեկտների հետ: Սակայն, Աբասիի խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն պետք է համոզիչ փաստարկներ ունենա իր պնդումների օգտին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Անցած տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն զեկույց է հրապարակել, որում նշվել է Պարչին ռազմաբազայում հնարավոր միջուկային փորձարկումների մասին: Զեկույցի համաձայն, Իրանը, հավանական է, անցկացրել է չեզոք դետոնատորի փորձարկումներ, որն օգտագործվում է միջուկային ռումբերում:

Իրանը հերքել է մեղադրանքները, սակայն մինչև հիմա թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ տեսուչներին այցելել Պարչին:

Աբասին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ տեսուչները կարող են ժամանել Իրան, երբ ցանկանան: «Համոզիչ փաստարկներ ներկայացնելով` ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա երկու ժամում իրանական կողմից թույլտվություն ստանալ հետաքննություն անցկացնելու համար, և մենք թույլ կտանք այցելել միջուկային օբյեկտներ»,- ասել է նա:

Աբասիի խոսքով, Իրանը կարծում է, որ Ամանոյի վերջին ամենամյա զեկույցը 50 տոկոսով «անհիմն է և անօգուտ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---