Իրանում հայտարարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին պաշտոնապես չեն հրավիրել Չմիանալու շարժման գագաթնաժողովին

Իրանում հայտարարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին պաշտոնապես չեն հրավիրել Չմիանալու շարժման գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան պաշտոնապես չի հրավիրել Չմիանալու շարժման գագաթնաժողովին, որն այսօր բացվում է Թեհրանում: Այդ մասին հայտարարել է իրանական կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ֆորգանին տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նրա խոսքով, հանդիպմանը հրավիրվել է միայն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:

Նախօրեին «Ֆաթհ» շարժման առաջնորդը հայտարարել է, որ գագաթնաժոողովին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ներկայության պատճառով նա հանդիպմանը չի գնա: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաղորդել է, որ Հանիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադնիեժադի հրավերով մասնակցելու է միջազգային համաժողովին, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Գագաթնաժողովին մասնակցում են 35 երկրների նախագահներ և վարչապետեր և ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---