Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ մեկ օրվա մեջ երկրում մահացել է ավելի քան 300 մարդ

Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ մեկ օրվա մեջ երկրում մահացել է ավելի քան 300 մարդ

PanARMENIAN.Net - Սիրիայում շաբաթ օրը մահացել է ավելի քան 300 հոգի, հաղորդում է CNN-ը, մեջբերելով «Տեղի համակարգող հանձնաժողովներից» ընդդիմության ներկայացուցիչներին: Նրանց տվյալներով, օգոստոսի 25-ը դարձել է երկրում զինված դիմադրություն սկսվելուց ի վեր ամենաարյունալի օրը:

Ավելի վաղ «ամենաարյունալի օրը» համարվում էր հուլիսի 12-ը, երբ երկրում մահացել էր 287 մարդ:

Այլ աղբյուրներից մահացածների մասին տվյալները հաստատելը հնարավոր չէ, քանի որ Սիրիայի իշխանությունները խիստ սահմանափակումներ են դրել երկրի տարածքում օտարերկրյա լրագրողների աշխատանքի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---