Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Հունաստանը պետք է մնա եվագոտու մասնակիցը

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Հունաստանը պետք է մնա եվագոտու մասնակիցը

PanARMENIAN.Net - Հունաստանը պետք է մնա եվրագոտու մասնակիցը: Նման դիրքորոշմամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նշելով, որ Հունաստանը պետք է կատարի իր բոլոր պարտականությունները միջազգային վարկատուների առաջ, Օլանդը հավելել է, որ ամենից առաջ, պետք է հասկանալ, որ պարտականությունների կատարումը չպետք է չափազանց ծանր բեռ դառնա Հունաստանի ժողովրդի համար:

Ներկա պահին Աթենքի միջազգային վարկատուները սպասում են Հունաստանում աշխատող աուդիտորների խմբի հաշվետվությանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---