Samsung-ի ակցիաներն անկում ապրեցին` Apple-ի հետ պայքարում կրած պարտության պատճառով

Samsung-ի ակցիաներն անկում ապրեցին` Apple-ի հետ պայքարում կրած պարտության պատճառով

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics ընկերության ակցիաները Սեուլի ֆոնդային բորսայում առաջին իսկ ժամերից գրանցեցին 7 տոկոս արժեզրկում: Սա 2008-ից սկսած Samsung-ի արժեթղթերի խոշորագույն գնանկումն է, հաղորդում է Բի-բի-սին: Փորձագետները նման իրավիճակը բացատրում են Apple-ի հետ պատենտային պայքարում կրած պարտությամբ:

Օգոստոսի 24-ին Կալիֆորնիայի Դաշնային դատարանը հաստատել է, որ Samsung-ը խախտել է Apple ընկերության մի շարք պատենտներ և պարտավորեցրել հարավկորեական ընկերությանը ամերիկյան մրցակցին վճարել 1.05 մլրդ դոլար փոխհատուցում:

Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարանի որոշումը կվնասի ոչ միայն հարավկորեական ընկերությանը, այլ նաև կանդրադառնա ամերիկյան սպառողների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---