27 օգոստոսի 2012 - 12:36 AMT
Վերջին 12 տարվա ընթացքում Հայաստանում 2700 հա անտառ է այրվել

Վերջին տարիներին անտառայի հրդեհների թիվն աճել է ամբողջ աշխարում: Սա կապված է համաշխարհային կլիմայական փոփոխությունների հետ: Այ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ հավելելով , որ ամբողջ աշխարհում անտառային հրդեհները կանխարգելելու նպատակով ինտենսիվ աշխատանքներ են տարվում և այդ ամենից անմասն չէ նաև Հայաստանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ վերջին երեք տարիներին անտառային հրդեհներն ավելի շատ են, քան անցյալ 10 տարվա ընթացոում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին Հայաստանում այրվել է ավելի քան 810 հա տարածք, 2011-ին 480 հա, իսկ այս տարի՝ 188 հա տարածք:

Նախորդ տարվա տվյալներով Հայաստանում անտառային տարածքը 32.333 հա է: Վերջին 12 տարվա ընթացքում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Բանախոսը նշեց նաև, որ ավելի հաճախ անտառային հրդեհների պատճառ է դառնում այն, որ համայնքներում այրում են դաշտում մնացած խոտը: Նա նաև նշեց, որ հիմնականում հնարավոր չի լինում գտնել այն մարդուն, ում պատճառով բռնկվել է հրդեհը: Այսօրվա ասուլիսի բանախոսները տեղեկացրեցին նաև, որ Կապանում, Գորիսում Մեղրիում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր , որոնք զինված են հատոււկ տեխնիկայով: