ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Հայտնի ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը կայցելի Լեռնային Ղարաբաղ, ուր մտադիր է ուղեւորվել Երեւանով: Ուղեւորության ընթացքում նա մտադիր է հարցազրույց ունենալ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանի եւ այլ անձանց հետ: Ինչպե նշել է Ֆաթուլլաեւը, նա մտադիր է Ադրբեջանի հասարակայնությանը տեղեկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշման մասին: Ուղեւորության ընթացքում նա մտադիր է այցելել նաեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ»: Սակայն Ադրբեջանի որոշ հասարակական կազմակերպություններ շատ բացաբար են ընդունում լրագրողի այցը Լեռնային Ղարաբաղ: «Ես վստահ եմ, որ երկրի հասարակայնությանը հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի բավականին լայն շրջանակ: Եվ ես կաշխատեմ արդարացնել մեր ընթերցողների սպասումները»,- հույս է հայտնում Ֆաթուլլաեւը: Ամեն դեպքում, լրագրողի կարծիքով, եթե «իշխանությունները Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում են Ադրբեջանի քաղաքացիներ, ապա մենք պետք է լսենք նաեւ նրանց դիրքորոշումը»,- ընդգծել է լրագրողը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---