27 օգոստոսի 2012 - 14:27 AMT
ՀՀ բանկային համակարգում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է գործառնական եկամտով

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրեց առաջին տեղը գործառնական եկամտի ծավալով Հայաստանի բանկային համակարգում:

Բանկի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 9.2 մլրդ ՀՀ դրամ, որը հիմնականում կապված է մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի աճով, որը տարեսկզբի հետ համեմատած կազմել է 35%, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Հաշվետու ժամանակահատվածի արդյուքներով մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի բաժնեմասը Բանկի ընդհանուր գործառնական եկամտում 2011 թվականի երկրորդ կիսամյակիհամեմատությամբ աճել է 9%-ով և կազմել 65%, իսկ 2010 թվականին համապատասխան աճը կազմել է 15%:

Բանկը հրապարակել է 2012թ. 6 ամիսների հիմնական ֆինանսական ցուցանիշները:

Զուտ եկամուտը կազմել է 1.9 մլրդ. ՀՀ դրամ: Տվյալ ցուցանիշով Բանկըզբաղեցրել է 3-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում:

Հաճախորդների վարկային փաթեթը ավելացել է 15.1% տարեսկզբից սկսած,հասնելով 141.3 մլրդ ՀՀ դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը ավելացել է 20.9% և կազմելէ 96.1 մլրդ ՀՀ դրամ:

Հիմնական գործունեության եկամուտը հասել է 8.7 մլրդ ՀՀ դրամ` նախորդտարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 47.4%-ով: Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցներըհամապատասխանաբար կազմել են 12.9% և 2.0%:

ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը ավելացել է 30.4%-ով (14.6 մլրդ ՀՀ դրամ)` և կազմել 62.4 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 5.3%-ով և կազմել է 78.9 մլրդ ՀՀ դրամ:

Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը աճել է 23.1%-ով և կամզել 57.9 մլրդ ՀՀ դրամ, որը կրկին անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը: Բանկի կորպորատիվ հաճախորդների միջոցների ծավալը նույնպես աճել է 17.7%-ով տարեսկզբի հետ համեմատ և կազմել է 38.1 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից օգտվել են շուրջ 330 հազար հաճախորդ-ֆիզիկական անձ, և ավելի քան 5 հազար հաճախորդ-իրավաբանական անձ, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ և կորպորատիվ բիզնեսների ոլորտում հանդիսանում է հայկական բանկերից առաջատարներից մեկը: Մենք ակտիվորեն շարունակում ենք մեր զարգացումը, նշանակալիորեն ամրապնդելով մեր դիրքերը հիմնական ցուցանիշներով: 2012 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով մենք զբաղեցրել ենք առաջին տեղը գործառնական եկամտի ծավալով և դա ընդհանուր առմամբ կապված է մեր Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի աճով:

Բանկի մանրածախ բիզնեսը ուղղված է ինչպես վարկային և ավանդային փաթեթների աճին, մանրածախ ծառայությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպե սէլ մանրածախ պրոդուկտների շարքի կատարելագործմանը:

Մասնավորապես այն ուղղված է վաճաքի այլընտրանքային միջոցների զարգացմանը, որը թույլ կտա թեթևացնել ձևակերպման ժամկետը և կրճատել հաճախորդի սպասարկման ժամանակը, սպասարկման որակի մակարդակի բարձրացմանը և հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը, գրասենյակների ըդնհանուր ոճի նույնականացման վերահսկողությանը և այլ արդիական հարցերի լուծմանը: