27 օգոստոսի 2012 - 15:08 AMT
Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա մինչև ԱՄՆ նախագահական ընտրություննե՞րը

Իսրայելական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկիրը հարձակվելու է Իրանի վրա մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք պլանավորված են նոյեմբերին: Մասնագետներն ավելի վաղ հաղորդել են, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու դեպքում Իսրայելի տնտեսության ուղղակի և անուղղակի ֆինանսական կորուստը կկազմի 167 մլրդ շեքել:

Նման գնահատական է հրապարակել իսրայելական BDI ընկերությունը, որը մասնագիտացած է բիզնես-տեղեկատվության ոլորտում: Նա հարձակման ուղղակի վնասը գնահատում է 47 մլրդ շեքել, ևս 24 մլրդ շեքել ՀՆԱ չստացված միջոցների տեսքով հարձակումից հետո հինգ տարիների ընթացքում` կապված երկրում բիզնեսի կործանման հետ, հաղորդում է ZMAN-ը:

Ինչպես նշում է «Գլոբս» տնտեսական թերթը, BDI-ն որպես իր հաշվարկների հիմք է վերցրել 2006-ի Երկրորդ լիբանանյան պատերազմը, որը հանգեցրեց իսրայելական ՀՆԱ-ի 0.5 տոկոս կորստի: Մասնագետները պնդում են, որ այդ պատերազմի ուղղակի ծախսերը կազմել են 8 մլրդ շեքել: