Ալեքսեյ Վլասով. Եվրասիական միությանը գաղափարախոսություն է հարկավոր

Ալեքսեյ Վլասով. Եվրասիական միությանը գաղափարախոսություն է հարկավոր

PanARMENIAN.Net - Եվրասիական ինտեգրման նախագծի համար գլխավորը ընդհանուր գաղափարախոսության մշակումն է, գտնում է ՄՊՀ պատմական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Հետխորհրդային տարածքի հետազոտման տեղեկատվական և վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Այդ մասին նա հայտարարել է Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ժամանակ, որի թեման էր. «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները»:

Վլասովը նշել է, որ ավագ սերնդի մարդկանց համար «գաղափարախոսություն» եզրույթը բացասական իմաստ ունի, սակայն երիտասարդությունը ազատ է նման կարծրատիպերից:

Եվրասիական միության ընդհանուր գաղափարախոսության մշակման անհրաժեշտության վերաբերյալ Վլասովի հետ համակարծիք էր նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Գաղափարախոսությունն այժմ վերածվում է անվտանգության համակարգի ու մրցունակության»,-նշել է Գագիկ Հարությունյանը:

Ապրիլի 22-27-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագալուզիայից: Համաժողովը տեղի է ունեցել ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---