Անդրեյ Արեշև. Եվրասիական միության շրջանակներում կարող է լուծվել էժան ռուսական գազի առաքման հարցը

Անդրեյ Արեշև. Եվրասիական միության շրջանակներում կարող է լուծվել էժան ռուսական գազի առաքման հարցը

PanARMENIAN.Net - Եվրասիական միության շրջանակներում կարող է լուծվել միության նոր անդամներին համաշխարհային գներից ցածր գներով գազ մատակարարելու հարցը, կարծում է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Այդ մասին նա հայտարարել է «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ: «Դրա համար ոչ մի անհաղթահարելի արգելք չկա»,- նշել է Արեշևը:

Միաժամանակ, փորձագետը հիշեցրել է, որ ռուսական գազի մատակարարման թեման քննարկվել է Մոսկվայում օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---