Շվեդիան մտադիր է գնել նոր սերնդի «Գրիփեն» 60 կործանիչներ

Շվեդիան մտադիր է գնել նոր սերնդի «Գրիփեն» 60 կործանիչներ

PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը անցած հանգստյան օրերին հայտարարել է 40-60 հատ նոր սերնդի «Գրիփեն» կործանիչներ գնելու մտադրության մասին: Այդ նպատակների համար պաշտպանության նախարարության բյուջեով 2013-14թթ. կհատկացվի լրացուցիչ 300 մլն կրոն՝ մոտ 35 մլն եվրո, հետագայում՝ ևս 200 մլն կրոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում աշխատում է մոտ 100 հազար մարդ:

Կործանիչների մասին որոշումը «անհրաժեշտ է մեր անվտանգությունն ապահովելու համար, դա նաև դրական կանդրադառնա աշխատատեղերի, արտահանման վրա»,-նշում են ԶԼՄ-ները:

Պայմանագրով նախատեսվում է նաև օդաչուների և տեխնիկական աշխատակիցների ուսուցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---