2012թ. առաջին կիսամյակում «էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ը ապահվել է 3,5 մլրդ դրամ շահույթ

2012թ. առաջին կիսամյակում «էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ը ապահվել է 3,5 մլրդ դրամ շահույթ

PanARMENIAN.Net - 2012թ. առաջին կիսամյակում «Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ի հրապարակված զուտ շահույթը կազմել է 3.5 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 765 միլիոնով կամ 28 տոկոսով բարձր է 2011 թվականի համադրելի ցուցանիշից: Այս ցուցանիշով բանկը ոլորտի առաջատարն է, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Ակտիվները աճել են 10 տոկոսով 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ` կազմելով 198 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 15 տոկոսով կամ 16 միլիարդ ՀՀ դրամով` կազմելով 124 միլիարդ ՀՀ դրամ հունիսի 30-ի դրությամբ , որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 103 միլիարդ ՀՀ դրամ: Վերջինս 17 տոկոսով բարձր է տարեվերջի ցուցանիշից:

Հաճախորդների ավանդները 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ տարեվերջի համեմատ աճել են վեց տոկոսով` կազմելով 128 միլիարդ ՀՀ դրամ: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին 11 տոկոսով առաջատարն է ավանդների շուկայում: Բանկը նաև առաջատարն է անհատական ավանդների ծավալների ցուցանիշով` 14 տոկոս կամ 92 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 10 տոկոսով ավելի նախորդ տարեվերջի ցուցանիշից: Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը:

«2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք կարևոր ուղղություններով` ապահովելով բարձր ֆինանսական արդյունքներ: Բանկի ընդունած ռազմավարության և առաջնահերթությունների հաջող իրականացումը, հուսանք, տարեվերջին կբերի ավելի տպավորիչ աճի», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---