Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի դեսպանին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալուս Կրաուտին :

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Վեհափառը նաև խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---