27 օգոստոսի 2012 - 16:22 AMT
Օգոստոսի 28-ին Երևանում կբացվի ռուսաստանյան պետականության ստեղծման 1150-ամյակին նվիրված ցուցահանդես

2012 թ. օգոստոսի 28-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի Ճարտարապետների տանը կկայանա ռուսաստանյան պետականության ստեղծման 1150-ամյակին նվիրված «Ռուսական ճարտարապետության հուշարձանները» ցուցահանդեսի բացումը:

Կցուցադրվի ռուսական ճարտարապետության հուշարձանները ներկայացնող 60 սև-սպիտակ և գունավոր վիմագրություն և օֆորտ`տարբեր դարաշրջանների աշխարհիկ շինություններ և տաճարներ` վարպետորեն պատկերված տարվա ու օրվա ցանկացած ժամին ռուսական բնության յուրահատուկ գեղեցկությունը գովերգող վերջին երկու հարյուրամյակների ռուս նկարիչների կողմից:

Ցուցահանդեսը պատրաստված է մոսկովյան հավաքորդ Վ.Գ. Բելիկովի հավաքածուի XIX – XXդդ. փորագրությունների հիման վրա: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանի Ճարտարապետների միությունը:

Ցուցահանդեսը կաշխատի օգոստոսի 28-ից սեպտեմբերի12-ը` ժամը 11:00-ից մինչև 18:00, հաղորդում է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունը: