27 օգոստոսի 2012 - 16:39 AMT
Սիրիացի ապստամբները հայտնում են Դամասկոսի երկնքում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին

Սիրիացի ապստամբները հայտնում են, որ իրենց հաջողվել է ռազմական ուղղաթիռ ոչնչացնել: Այդ մասին հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի ակտիվիստների, ուղղաթիռից գնդակոծվել է Դամասկոսի հյուսիս-արևելքում գտնվող թաղամասը:

Պետական հեռուստատեսությունն արդեն հաստատել է, որ Կաբուն թաղամասում ուղղաթիռ է ոչնչացվել:

Մինչդեռ, օգոստոսի 26-ին Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքում բախումներ են տեղի ունեցել կանոնավոր բանակի և ապստամբների միջև: