«Շախտյորի» երկրպագուների 91,78 տոկոսը Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ27 օգոստոսի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընտրել են օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, Մխիթարյանը հավաքել է ձայների բացարձակ մեծամասնություն` 91.78 տոկոս: Հարկ է նշել, որ հայ կիսապաշտպանը 7 տուրերում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Երկրորդ հորիզոնականում է Անդրեյ Պյատովը, ով հավաքել է ձայների 2.56 տոկոսը, երրորդ հորիզոնականը կիսում են Դարիո Սրնան և Մարկո Դևիչը` հավաքելով 1.03-ական տոկոս: Լավագույ ֆուտբոլիստը ճանաչվում է ոչ միայն կայքում տեղի ունեցող քվեարկությամբ, այլ նաև սպորտային լրագրողների և «Շախտյորի» վետերանների շրջանում իրականացվող հարցումների արդյունքում: Նրանց քվեարկության մասին հայտնի կդառնա ակումբի ամսագրի ` սեպտեմբերին լույս տեսնող համարում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |