27 օգոստոսի 2012 - 20:02 AMT
Զ. Մնացականյան. Ֆուտբոլային մրցախաղը թույլ կտա երկու ժողովուրդներին լավ ժամանակ անցկացնել Հայաստանում

Հոկտեմբերին Հայաստանը կպայքարի Իտալիայի ֆուտբոլի հավաքականի դեմ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Երևանում «Հայ-իտալական առևտրայի ընկերակցություն. Իրավական անձանց միության» բացման ժամանակ:

Ընդ որում Մնացականյանը հույս է հայտնել, որ «անկախ խաղից, հաշիվը մեր օգտին է լինելու»` հավելելով, որ ֆուտբոլային մրցախաղը թույլ կտա երկու ժողովուրդներին շփվել և լավ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Խաղի նման ելքի կանխատեսումների հետ չի համաձայնել Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար, ԱԳ փոխնախարար Մարթա Դասսուն, ընդգծելով, որ հաղթելու է Իտալիան, քանի որ իրենք ունեն Մարիո Բալոտելլի և Մարիո Մոնտի:

«Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ: