Մ. Դասսու. Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին

Մ. Դասսու. Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին

PanARMENIAN.Net - Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար, ԱԳ փոխնախարար Մարթա Դասսուն Հայաստան է ժամանել երկու ուղերձով:

Երևանում «Հայ-իտալական առևտրայի ընկերակցություն. Իրավական անձանց միության» բացման ժամանակ նա երկուշաբթի օրը ելույթ է ունեցել համապատասխան հայտարարությամբ:

Ըստ նրա, նախ` Իտալիան կողմ է հանդես գալիս դրական հայացքներով և հույսով, որ եվրագոտին կհաղթահարի ճգնաժամը: Նա հավելել է, որ Իտալիան, որը եվրագոտու` տնտեսությամբ երրորդ մեծ պետությունն է, կկարողանա հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները` երկրի վարչապետ Մարիո Մոնտիի ղեկավարությամբ:

«Ես տեսել եմ Հայաստանի առևտրային ցուցանիշը և կարող եմ վստահեցնել, որ Իտալիան դեռևս բավականին հզոր տնտեսություն ունի»,-հայտարարել է նա: Նա հավելել է, որ Իտալիան շարունակում է ամուր հարաբերություններ պահպանել Արևելյան համագործակցության երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:

«Մենք կողմ ենք հանդես գալիս, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ հետ Ազատ առևտրային գոտու վերաբերյալ պայմանագրին»,-ասել է նա` մատնանշելով այս հարցի առնչությամբ Հայաստանի և Բրյուսելի բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Նա հայտարարել է նաև, որ դրական կարծիք ունի իր առջև ծառացած խնդիրները լուծելու վերաբերյալ Հայաստանի տնտեսական ծրագրի առնչությամբ:

«Իմ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱԳ նախարարի, վարչապետի, էկոնոմիկայի առաջին փոխնախարարի հետ և հանդիպումների արդյունքում կարող եմ հավաստիացնել, որ Հայաաստանը շատ կենսունակ երկիր է»,-ընդգծել է նա:

«Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---