Ամերիկացիների 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Օբամայի, 46 տոկոսը` Ռոմնիի օգտին![]() 27 օգոստոսի 2012 - 20:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և կայանալիք ընտրություններում նրա գլխավոր մրցակից հանրապետական Միթ Ռոմնին գրեթե հավասարվել են պոտենցիալ ընտրողների ձայների քանակով: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք իրականացվել են ամերիկյան The Washington Post պարբերականի և ABC հեռուստաալիքի կողմից: Ըստ հարցման, ամերիկացիների 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Օբամայի, 46 տոկոսը` Ռոմնիի օգտին: Ձայների նման հարաբերակցությունը գրեթե չի փոխվել այս տարվա հուլիսից սկսած, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 6-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |