Քենիայում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մահմեդական հոգևորականի սպանության դեմ

Քենիայում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մահմեդական հոգևորականի սպանության դեմ

PanARMENIAN.Net - Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Քենիայի` մեծությամբ երկրորդ Մոմբասա քաղաքի փողոցներ` բողոքելով մահմեդական հոգևորականի սպանության դեմ, ում ավելի վաղ ԱՄՆ-ն մեղադրել էր հարևան Սոմալիում իսլամիստ գրոհայիններին աջակցելու մեջ:

Ըստ ոստիկանության տվյալների, անհայտ անձիք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որտեղ կնոջ հետ գտնվում էր կղերական Աբուդ Ռոգո Մոհամմեդը, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Ոստիկանությունը հերքել է լուրերն այն մասին, որ սպանությունն իրականացրել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները:

Սպանությունից հետո տեղի ունեցած անկարգություններից հետո սպանվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---