Օլլանդը կոչ է արելի սիրիական ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն

Օլլանդը կոչ է արելի սիրիական ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն և պատրաստակամություն է հայտնել ճանաչել այն:

«Ֆրանսիան պահանջում է սիրիական ընդդիմությունից ստեղծել անցումային կառավարություն: Ֆրանսիան կճանաչի նոր Սիրիայի կառավարությունը` դրա ստեղծումից անմիջապես հետո»,-հայտարարել է Օլլանդը` ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա 20-րդ կոնֆերանսին:

Օլլամդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ, թուլացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքերը:

Հուլիսի 19-ին Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել էին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիք պարունակող արևմտյան բանաձևի նախագիծը:

Մինչ այդ Սիրիայում մեկ տարուց ավել շարունակվում են զինված բախումները, որոնց, ըստ տարբեր տվյալների, զոհ է գնացել արդեն 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---