28 օգոստոսի 2012 - 09:54 AMT
Սիրիական ընդդիմությունը պահանջել է ԱՄՆ-ից Սիրիայի վրա թռիչքազերծ գոտի ստեղծել

«Սիրիայի աջակցության խմբի» ներկայացուցիչները, որոնք գտնվում են Վաշինգտոնում և ապահովում են ԱՄՆ կապը Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչների հետ, երկուշաբթի օրն առաջին անգամ դիմել են ԱՄՆ վարչակազմին, խնդրելով Սիրիայի վրա թռիչքազերծ գոտի ստեղծել, նման նրան, որն անցկացվել է Լիբիայի դեմ միջազգային գործողության ժամանակ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա արդեն եկել է թռիչքազերծ գոտի ստեղծելու ժամանակը: Անհրաժեշտ է վերջ դնել ավիահարձակումներին: Ռեժիմը չի կարող պահպանել դիրքերն առանց ավիացիայի աջակցության և ծանր հրետանու»,- լրագրողներին ասել է «Սիրիայի աջակցության խմբի» համահիմնադիր Լուայ Սական:

Ընդդիմադիրի խոսքով, նա մի շարք հանդիպումներ է ունեցել վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում պարզ է դարձել, թե նրանք (վարչակազմը) ինչ են մտածում այդ մասին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Վաշինգտոնում հանդես են եկել նման հայտարարությամբ Դամասկոսիշրջակայքում դաժան ընդհարումների մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո: