Ամերիկյան գիտնականները հաղորդել են Արկտիկայում սառույցի մակերեսի ռեկորդային փոքրացման մասին

Ամերիկյան գիտնականները հաղորդել են Արկտիկայում սառույցի մակերեսի ռեկորդային փոքրացման մասին

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները հաստատել են ճապոնացի գործընկերների տվյալներն այն մասին, որ Արկտիկայում սառույցի մակերեսը ողջ պատմության մեջ փոքրացել է ռեկորդային նվազագույն ցուցանիշից, որն արձանագրվել է 2007-ին: ԱՄՆ ձյան և սառույցի վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնը (NSIDC) հաղորդում է, որ օգոստոսի 26-ին արկտիկական սառույցի մակերեսը կրճատվել է մինչև 4,1 մլն քառ.կմ`1979-ից ի վեր ամենափոքր ցուցանիշը:

Դա 70 հազար քառ.կմ-ով քիչ է նախկին ռեկորդային ցածր ցուցանիշից, որն արձանագրվել է 2007-ի սեպտեմբերին: 1979-2000թթ. ընթացքում ակրտիկական սառույցի նվազագույն մակերեսը կազմել է 6-8 մլն քառ. կմ:

Ինչպես նշվում է NSIDC հաղորդագրությունում, սառույցի հալչելու սեզոնը կտևի ևս երկու կամ երեք շաբաթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---