28 օգոստոսի 2012 - 10:52 AMT
Պենտագոնը հաղորդել է Ղուրանն այրած և սպանված թալիբներին անարգած զինծառայողերին պատժելու մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաղորդել է միջոցների մասին, որոնք ընդունվել են զինծառայողների նկատմամբ, ովքեր ծառայություն են անցել Աֆղանստանում և մասնակցել Ղուրանի հրկիզմանը և սպանված թալիբների մարմինների անարգմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այն մասին, թե ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել, չի հաղորդվում, սակայն դա կարող է լինել պաշտոնի իջեցում և աշխատավարձի կրճատում: Ոչ ոք չի ենթարկվել քրեական պատասխանատվության: