Իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածել են ՀԱՄԱՍ-ի երկու օբյեկտների

Իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածել են ՀԱՄԱՍ-ի երկու օբյեկտների

PanARMENIAN.Net - Իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող սպառազինությունների արտադրության և պահպանման երկու օբյեկտների:

Իսրայելական ավիահարձակումների արդյունքում վիրավորվել են երկու պաղեստինցիներ: Բանակային տվյալների համաձայն, վերջին օրերին իսլամիստներն Իսրայելի հարավային շրջաններ են բաց թողել յոթ հրթիռներ, այդ թվում երեքը` երկուշաբթի օրը: Իսրայելցիներից ոչ ոք չի տուժել:

«Բանակը չի հանդուրժի երկրի քաղաքացիների կյանքին սպառնացող ոչ մի փորձ: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է և պատասխան կտա իր հանցագործությունների համար»,- ասվում է իսրայելական ռազմական հրամանատարության հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---